Հոդված 400. ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ և ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ
Հոդված 400. ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ և ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ
Անչափահասի վերաբերյալ գործի քննության ժամանակի և տեղի մասին դատարանը իրազեկ է պահում անչափահասների գործերի հանձնաժողովին և տեսչությանը: Անհրաժեշտության դեպքում դատարանն իրավունք ունի դատական քննությանը մասնակից դարձնելու նրանց ներկայացուցիչներին:
Դատարանի թույլտվությամբ անչափահասների գործերի հանձնաժողովի և տեսչության ներկայացուցիչները կարող են մասնակցել ապացույցների հետազոտմանը: Անհրաժեշտության դեպքում նրանք կարող են հարցաքննվել որպես վկաներ: Դատական նիստում նրանք իրավունք ունեն միջնորդություններ հարուցելու, հարցեր տալու ամբաստանյալին, նրա օրինական ներկայացուցչին, վկաներին, փորձագետներին, իսկ դատաքննության վերջում` կարծիք հայտնելու անչափահաս ամբաստանյալի վերադաստիարակման առավել նպատակահարմար ձևի առթիվ: Նշված իրավունքները անչափահասների գործերի հանձնաժողովի և տեսչության ներկայացուցիչներին բացատրվում են դատական նիստի նախապատրաստական մասում:
(25.07.84 խմբագրությամբ)