Հոդված 124.1. ՄԱՍՆԱԳԵՏԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 124.1. ՄԱՍՆԱԳԵՏԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Սույն օրենսգրքում նախատեսված դեպքերում քննիչը իրավունք ունի քննչական գործողության կատարմանը մասնակցելու համար հրավիրել գործի ելքով չշահագրգռված մասնագետի: Մասնագետ հրավիրելու մասին քննիչի պահանջը պարտադիր է այն ձեռնարկության, հիմնարկի կամ կազմակերպության ղեկավարի համար, որտեղ աշխատում է մասնագետը:
Քննչական գործողությունն սկսելուց առաջ, որին մասնակցում է մասնագետը, քննիչը հավաստիանում է մասնագետի ինքնության և ձեռնհասության մեջ, պարզում է նրա հարաբերությունը մեղադրյալի և տուժողի հետ: Քննիչը մասնագետին բացատրում է նրա իրավունքներն ու պարտականությունները և նախազգուշացնում է իր պարտականությունների կատարումից հրաժարվելու կամ խուսափելու համար պատասխանատվության մասին, որի առթիվ նշվում է համապատասխան քննչական գործողության արձանագրության մեջ և վավերացվում է մասնագետի ստորագրությամբ:
Մասնագետը պարտավոր է` ներկայանալ ըստ կանչի, մասնակցել քննչական գործողության կատարմանը, օգտագործելով իր հատուկ գիտելիքներն ու հմտությունները օժանդակելու քննիչին ապացույցներ հայտնաբերելու, ամրապնդելու և առգրավելու գործում. քննիչի ուշադրությունը հրավիրել այն հանգամանքների վրա, որոնք կապված են ապացույցների հայտնաբերման, ամրապնդման և առգրավման հետ. պարզաբանումներ տալ իր կողմից կատարվող գործողությունների առթիվ:
Մասնագետն իրավունք ունի արձանագրության մեջ մտցվելու ենթակա հայտարարություններ անելու` կապված ապացույցների հայտնաբերման, ամրապնդման և առգրավման հետ:
Եթե մասնագետը հրաժարվում է կամ խուսափում իր պարտականությունների կատարումից, ապա նրա նկատմամբ կարող են կիրառվել հասարակական ներգործության միջոցներ կամ նրա վրա կարող է դրվել դրամական տույժ մինչև երեսուն դրամի չափով: Դրամական տույժը դրվում է դատարանի կողմից սույն օրենսգրքի 313.1 հոդվածով նախատեսված կարգով:
(26.04.68, 25.07.84 խմբագրությամբ)