ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 1 · ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ
Հոդված 17. ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԻ և ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Հոդված 17. ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԻ և ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Քրեական գործերի վարույթի կարգը որոշվում է քրեական դատավարության այն օրենքներով, որոնք գործում են համապատասխանորեն գործի հետաքննության, նախաքննության և դատական քննության ժամանակ:
Անկախ հանցագործության կատարման տեղից, քրեական գործերի վարույթը Հայաստանի Հանրապետության տերիտորիայում բոլոր դեպքերում տարվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան: