ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 1 · ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ
Հոդված 18. ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ և ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ
Հոդված 18. ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ և ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ
Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կատարած հանցագործությունների վերաբերյալ քրեական գործեր վարելիս կիրառվում են սույն օրենսգրքի կանոնները:
Դիվանագիտական անձեռնմխելիության իրավունք ունեցող անձանց նկատմամբ սույն օրենսգրքով նախատեսված դատավարական գործողությունները կատարվում են միայն նրանց խնդրանքով կամ նրանց համաձայնությամբ: Այդ գործողությունները կատարելու համաձայնությունն ստացվում է արտաքին գործերի նախարարության միջոցով:
(25.07.84 խմբագրությամբ)