ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԳլուխ 19 · ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ
Հոդված 189. ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ
Հոդված 189. ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ
Մեղադրյալի գտնվելու վայրն անհայտ լինելու դեպքում քննիչը հայտարարում է հետախուզում, այն հանձնարարելով հետաքննության մարմիններին:
Հետախուզում կարող է հայտարարվել ինչպես նախաքննության ընթացքում, նույնպես և դրա կասեցման հետ միաժամանակ:
Սույն օրենսգրքի 74 հոդվածում նշված հիմքերի առկայության դեպքում քննիչը հետախուզվողի նկատմամբ կարող է ընտրել խափանման միջոց: Սույն օրենսգրքի 82 հոդվածով նախատեսված դեպքերում քննիչը, դատախազի սանկցիայով, կարող է որպես խափանման միջոց ընտրել կալանքը: