ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԳլուխ 20 · ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏՈՒՄԸ
Հոդված 205. ԿԱՐՃՎԱԾ ԳՈՐԾԻ ՆՈՐՈԳՈՒՄԸ
Հոդված 205. ԿԱՐՃՎԱԾ ԳՈՐԾԻ ՆՈՐՈԳՈՒՄԸ
Դատախազն իրավունք ունի, դրա համար հիմքեր լինելու դեպքում, իր որոշմամբ վերացնելու քրեական գործի կարճման վերաբերյալ քննիչի որոշումը և նորոգելու գործի վարույթը:
Կարճված գործի վարույթը կարող է նորոգվել այն դեպքում միայն, երբ չեն անցել վաղեմության ժամկետները:
Եթե քննիչը գործը կարճել է սույն օրենսգրքի 5 հոդվածի 3-րդ կամ 4-րդ կետերով կամ 5.3 հոդվածով, բայց մեղադրյալը, կամ հանցագործության հատկանիշներ պարունակող արարք կատարած անձը առարկում է կարճման դեմ, քննիչը իր որոշմամբ վերսկսում է գործի վարույթը:
(25.07.84 խմբագրությամբ)