ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԳլուխ 20 · ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏՈՒՄԸ
Հոդված 207.1. ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՆ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾԵՐՈՎ, ՈՐՈՆՔ ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿ ԵՆ ՃԱՆԱՉՎԵԼ
Հոդված 207.1. ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՆ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾԵՐՈՎ, ՈՐՈՆՔ ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿ ԵՆ ՃԱՆԱՉՎԵԼ
Անմեղսունակ վիճակում հանրորեն վտանգավոր արարք կատարած անձանց, ինչպես նաև հանցանք կատարելուց հետո հոգեկան հիվանդությամբ հիվանդացած անձանց գործերով պաշտպանի մասնակցությունը պարտադիր է:
Պաշտպանի մասնակցությունը գործին թույլատրվում է հանրորեն վտանգավոր արարք կատարած անձի հոգեկան հիվանդության փաստը հաստատելու պահից:
(22.05.74 խմբագրությամբ)