ՎԱՐՈՒՅԹԸ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 25 · ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՄԱՍԸ
Հոդված 260. ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ և ՄԵՂԱԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԵՆԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՆՐԱՆ ՀԱՆՁՆՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔԸ ՊԱՐԶԵԼԸ
Հոդված 260. ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ և ՄԵՂԱԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԵՆԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՆՐԱՆ ՀԱՆՁՆՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔԸ ՊԱՐԶԵԼԸ
Նախագահողը հավաստում է ամբաստանյալի անձնավորությունը, պարզելով նրա ազգանունը, անունը, հայրանունը, տարիքը, ծննդավայրը, բնակավայրը և զբաղմունքը, ինչպես նաև ամբաստանյալի անձնավորությունը բնութագրող այլ հանգամանքներ:
Այնուհետև նախագահողը հարցնում է ամբաստանյալին, թե սույն օրենսգրքի 232 հոդվածում թվարկված փաստաթղթերի պատճենները հանձնված են նրան արդյոք և հատկապես երբ:
Եթե սույն օրենսգրքի 232 հոդվածով սահմանված ժամկետում այդ փաստաթղթերը չեն հանձնվել, գործի քննությունը պետք է հետաձգվի: