Հոդված 313.1. ԴՐԱՄԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐ և ՏՈՒԳԱՆՔՆԵՐ ԴՆԵԼՈՒ ՀԱՐՑԸ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԼՈՒԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 313.1. ԴՐԱՄԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐ և ՏՈՒԳԱՆՔՆԵՐ ԴՆԵԼՈՒ ՀԱՐՑԸ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԼՈՒԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Սույն օրենսգրքի 78, 79, 124.1 և 125 հոդվածներով նախատեսված դեպքերում դրամական տույժերը, ինչպես նաև 63 և 254 հոդվածներով նախատեսված դեպքերում տուգանքները դրվում են այն դատարանի կողմից, որին ընդդատյա է համապատասխան քրեական գործը: Եթե համապատասխան խախտում է թույլ տրվել դատական նիստում, ապա տույժ կամ տուգանք դնելու վերաբերյալ որոշումը կայացնում է գործը քննող դատարանը նույն նիստում:
Մնացած դեպքերում դատարանը դրամական տույժ և տուգանք դնելու հարցը լուծում է տնօրինական նիստում, կանչելով այն անձին, որի վրա կարող է դրվել դրամական տույժը կամ տուգանքը: Կանչված անձի անհարգելի պատճառով չներկայանալը չի կասեցնում գործի քննությունը:
Տնօրինական նիստում հրապարակվում է հետաքննություն կատարող անձի, քննիչի կամ դատախազի կողմից կազմված արձանագրությունը կամ քաղվածք դատական նիստի արձանագրությունից, որտեղ շարադրված են թույլ տրված խախտման հանգամանքները: Դրանից հետո լսվում են խախտողի բացատրությունները, դատախազի եզրակացությունը` եթե նա մասնակցում է գործին, և որոշում է կայացնում:
Թարգմանի, մասնագետի, երաշխավորի, դատական նիստի դահլիճում կարգը խախտող անձի նկատմամբ դրամական տույժ դնելու մասին որոշում կայացնող դատարանը իրավունք ունի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու մինչև երեք ամիս ժամանակով:
(25.07.84 խմբագրությամբ)