ՎԱՐՈՒՅԹԸ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 29 · ԲԺՇԿԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՐԿԱԴՐԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 319. ԴԱՏԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ
Հոդված 319. ԴԱՏԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ
Եթե մեղադրական եզրակացությամբ դատարան մտած գործի դատաքննության ընթացքում հաստատվի, որ հանրորեն վտանգավոր արարք կատարելու ժամանակ ամբաստանյալը գտնվել է անմեղսունակության վիճակում, կամ մատնանշված արարքը կատարելուց հետո հիվանդացել է հոգեկան հիվանդությամբ, դատարանը որոշում է կայացնում գործի վարույթը կարճելու կամ կասեցնելու մասին, որի մեջ լուծվում է նաև բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու հարցը: