ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԱՏՅԱՆՈՒՄԳլուխ 30 · ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՉՄՏԱԾ ԴԱՏԱՎՃԻՌՆԵՐԻ, ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՈՒՄՆ ՈՒ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ
Հոդված 326. ԴԱՏԱՎՃԻՌՆԵՐԸ ԳԱՆԳԱՏԱՐԿԵԼՈՒ և ԲՈՂՈՔԱՐԿԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
Հոդված 326. ԴԱՏԱՎՃԻՌՆԵՐԸ ԳԱՆԳԱՏԱՐԿԵԼՈՒ և ԲՈՂՈՔԱՐԿԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ գանգատներ և բողոքներ կարող են տրվել դատավճռի հրապարակման օրից յոթ օրվա ընթացքում:
Եթե դատապարտյալը գտնվում է կալանքի տակ, դատավճիռը գանգատարկելու ժամկետը հաշվվում է դատավճռի պատճենը նրան հանձնելու օրից:
Դատավճռի գանգատարկման համար սահմանված ժամկետի ընթացքում գործը չի կարող պահանջվել դատարանից: Դատախազը, դատապարտյալը կամ արդարացվածը և նրա պաշտպանը, ինչպես նաև տուժողը, քաղաքացիական հայցվորը, քաղաքացիական պատասխանողը և սրանց ներկայացուցիչները իրավունք ունեն դատարանում ծանոթանալու գործի վարույթին և ստացված գանգատներին կամ բողոքին:
Ժամկետն անցնելուց հետո տրված գանգատը կամ բողոքը վերադարձվում է գանգատը կամ բողոքը տվող անձին: