Հոդված 360.3. ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻՆ, ՈՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԱՏԱՎՃՌԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՀԵՏԱՁԳՎԱԾ Է, ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԿԱՄ ԴԱՏԱՎՃՌԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԵՏԱՁԳՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 360.3. ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻՆ, ՈՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԱՏԱՎՃՌԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՀԵՏԱՁԳՎԱԾ Է, ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԿԱՄ ԴԱՏԱՎՃՌԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԵՏԱՁԳՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Դատապարտյալին, որի նկատմամբ դատավճռի կատարումը հետաձգված է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 42.1 հոդվածի վեցերորդ մասով նախատեսված հիմունքներով, պատժից ազատում է դատապարտյալի բնակության վայրի դատավորը ներքին գործերի մարմնի միջնորդագրով, իսկ անչափահասի նկատմամբ` ներքին գործերի մարմնի և պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեին առընթեր անչափահասների գործերի հանձնաժողովի համատեղ միջնորդագրով:
Ազատազրկման դատավճռի կատարման հետաձգումը վերացնում և դատապարտյալին դատավճռով նշանակված ազատազրկումը կրելու ուղարկում է դատապարտյալի բնակության վայրի դատավորը` ներքին գործերի մարմնի, պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեին առընթեր անչափահասների գործերի հանձնաժողովի կամ այն աշխատավորական կոլեկտիվի միջնորդագրով, որի վրա դրված է դատապարտյալին հսկելու և նրա հետ դաստիարակչական աշխատանք տանելու պարտականությունը:
(25.07.84, 01.07.94 խմբագրությամբ)