Անցնել բովանդակությանը
ԴԱՏԱՎՃՌԻ ԿԱՏԱՐՈՒՄԸԳլուխ 32 · ԴԱՏԱՎՃՌԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

Հոդված 366.1. ԴԱՏԱՎՈՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱԴՐԱԿԱՆ ԲՈՒԺՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԱՅՆ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ, ՈՎՔԵՐ ՊԱՏԻԺԸ ԿՐՈՒՄ ԵՆ ՈՒՂՂԻՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՈՒՄ և ԱԼԿՈՀՈԼԻԿՆԵՐ ԿԱՄ ԹՄՐԱԴԵՂԱՄՈԼՆԵՐ ԵՆ

գործել է մինչև 1999-01-12Բացել ARLIS-ում

Հոդված 366.1. ԴԱՏԱՎՈՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱԴՐԱԿԱՆ ԲՈՒԺՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԱՅՆ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ, ՈՎՔԵՐ ՊԱՏԻԺԸ ԿՐՈՒՄ ԵՆ ՈՒՂՂԻՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՈՒՄ և ԱԼԿՈՀՈԼԻԿՆԵՐ ԿԱՄ ԹՄՐԱԴԵՂԱՄՈԼՆԵՐ ԵՆ

Ուղղիչ աշխատանքային հիմնարկում պատիժ կրող այն դատապարտված ալկոհոլիկների և թմրադեղամոլների հարկադրական բուժում կիրառելու հարցը, որոնց նկատմամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 57 հոդվածին համապատասխան դատավորը հարկադրական բուժում չի նշանակել, լուծում է պատիժը կրելու վայրի շրջանային (քաղաքային) ժողովրդական դատավորը` ուղղիչ աշխատանքային հիմնարկի միջնորդագրով, բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

Նշված հարցը դատավորը քննում է դատախազի, միջնորդագիր ներկայացրած ուղղիչ աշխատանքային հիմնարկի ադմինիստրացիայի ներկայացուցչի, եզրակացություն տված բժշկական հանձնաժողովի ներկայացուցչի և, որպես կանոն, դատապարտյալի մասնակցությամբ:

Գործը զեկուցելուց հետո դատավորը լսում է հրավիրված անձանց պարզաբանումները և դատախազի եզրակացությունը, այնուհետև խորհրդակցական սենյակում որոշում է ընդունում:

(22.05.74, 01.07.94 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։