ՆՅՈՒԹԵՐԻ ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՁԵՎԸԳլուխ 35 · ՆՅՈՒԹԵՐԻ ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՁԵՎԸ
Հոդված 391. ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Հոդված 391. ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Սույն օրենսգրքի 385 հոդվածում թվարկված հանցագործությունների վերաբերյալ գործերը պետք է դատարանում քննվեն նյութերը դատարանում ստացվելու պահից ոչ ուշ, քան տասնօրյա ժամկետում: Այդպիսի գործեր քննելիս դատարանն իրավունք ունի դրանք վերադարձնելու հետաքննություն կամ նախաքննություն կատարելու, եթե անհրաժեշտություն է ծագում պարզելու լրացուցիչ էական այնպիսի հանգամանքներ, որոնք հնարավոր չէ պարզել դատական նիստում:
Սույն օրենսգրքի 385 հոդվածում թվարկված հանցագործությունների վերաբերյալ գործերը, որոնցով կատարվել է հետաքննություն կամ նախաքննություն, քննվում են գործը դատարանում ստացվելու պահից ոչ ուշ, քան տասնչորսօրյա ժամկետում:
(27.02.85 խմբագրությամբ)