Հոդված 401. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ և ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԳՈՐԾԵՐՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ
Հոդված 401. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ և ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԳՈՐԾԵՐՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ
Անչափահասի վերաբերյալ գործի քննության ժամանակի և տողի մասին դատարանը իրազեկ է պահում այն ձեռնարկությանը, հիմնարկին, կազմակերպությանը, որտեղ սովորել կամ աշխատել է անչափահասը, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև այլ կազմակերպությունների: Անհրաժեշտության դեպքում դատարանը իրավունք ունի դատական նիստին հրավիրելու այդ կազմակերպությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև ամբաստանյալի ծնողների, խնամակալի կամ հոգաբարձուի աշխատանքի վայրի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին:
Դատարանի թույլտվությամբ նշված կազմակերպությունների ներկայացուցիչները կարող են մասնակցել ապացույցների հետազոտմանը, բացատրություններ տալ: Անհրաժեշտության դեպքում նրանք կարող են հարցաքննվել որպես վկաներ:
(25.07.84 խմբագրությամբ)