Հոդված 5.3. ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԿԱՐՃՈՒՄԸ` ԱՆՁԻՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ, ՆՅՈՒԹԵՐԸ ՀԱՆՁՆԵԼՈՎ ԸՆԿԵՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ, ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԿԱՄ ԱՆՁԻՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՎ
Հոդված 5.3. ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԿԱՐՃՈՒՄԸ` ԱՆՁԻՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ, ՆՅՈՒԹԵՐԸ ՀԱՆՁՆԵԼՈՎ ԸՆԿԵՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ, ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԿԱՄ ԱՆՁԻՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՎ
Քրեական գործի վարույթը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով կարող է կարճվել`
1) անձին վարչական պատասխանատվության ենթարկելու.
2) գործի նյութերը ընկերական դատարանի քննարկմանը հանձնելու.
3) գործի նյութերը անչափահասների գործերի հանձնաժողովի քննարկմանը հանձնելու.
4) անձին հասարակական կազմակերպության կամ աշխատավորական կոլեկտիվի երաշխավորությանը հանձնելու կապակցությամբ:
Մինչև քրեական գործը կարճելը անձին պետք է բացատրվի հանցագործության հատկանիշներ պարունակող արարքի էությունը, քրեական պատասխանատվությունից ազատելու հիմքը և այդ հիմքով գործը կարճելու դեմ առարկելու իրավունքը:
Սույն հոդվածում նշված հիմքերով քրեական գործը կարճել չի թույլատրվում, եթե հանցագործության հատկանիշներ պարունակող արարք կատարած անձը առարկում է դրա դեմ: Այս դեպքում գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով:
(28.04.77, 25.07.84, 15.06.94 թ. խմբագրությամբ)