Անցնել բովանդակությանը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 5 · ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ, ՆՐԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 52.1. ԱՅՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԲԱՑԱՌՈՒՄ ԵՆ ՓԱՍՏԱԲԱՆԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾԻՆ ՈՐՊԵՍ ՊԱՇՏՊԱՆ ԿԱՄ ՏՈՒԺՈՂԻ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՅՑՎՈՐԻ և ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆՈՂԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ

գործել է մինչև 1999-01-12Բացել ARLIS-ում

Հոդված 52.1. ԱՅՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԲԱՑԱՌՈՒՄ ԵՆ ՓԱՍՏԱԲԱՆԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾԻՆ ՈՐՊԵՍ ՊԱՇՏՊԱՆ ԿԱՄ ՏՈՒԺՈՂԻ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՅՑՎՈՐԻ և ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆՈՂԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ

Փաստաբանը, արհեստակցական միության և այլ հասարակական կազմակերպության ներկայացուցիչը իրավունք չունի գործին մասնակցելու որպես պաշտպան կամ տուժողի, քաղաքացիական հայցվորի ու քաղաքացիական պատասխանողի ներկայացուցիչ, եթե նա տվյալ գործով իրավաբանական օգնություն է ցույց տալիս կամ նախկինում այդպիսի օգնություն է ցույց տվել այն անձին, որի շահերը հակասում են գործը վարելու խնդրանքով իրեն դիմած անձի շահերին կամ եթե նա նախկինում մասնակցել է որպես դատավոր, դատախազ, քննիչ, հետաքննություն կատարող անձ, փորձագետ, մասնագետ, թարգման, վկա կամ ընթերական, ինչպես նաև, եթե գործի քննությանը կամ դատաքննությանը մասնակցում է պաշտոնատար անձ, որի հետ փաստաբանը, արհեստակցական միության կամ այլ հասարակական կազմակերպության ներկայացուցիչը ազգակցական հարաբերությունների մեջ է գտնվում:

Փաստաբանի, արհեստակցական միության և այլ հասարակական կազմակերպության ներկայացուցչի բացարկի վերաբերյալ հարցը լուծվում է սույն օրենսգրքի 126 հոդվածով նախատեսված կարգով:

(25.07.84 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։