Անցնել բովանդակությանը
ՆԵՐԿԱԼՎԱԾՆԵՐԻ ՀԵՏ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԿԱՆՈՆՆԵՐԸԳլուխ 7 · ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 100

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 100

Ներկալման վայրերում կարգապահությունը պետք է համատեղելի լինի մարդասիրության սկզբունքների հետ, ոչ մի դեպքում չպետք է բովանդակի կանոններ, որոնք ներկալվածներին ենթարկեին նրանց առողջության համար վտանգավոր ֆիզիկական լարվածության, կամ ֆիզիկական կամ բարոյական ծաղրանքների: Դաջումը կամ դրոշմը կամ մարմնի վրա այլ տարբերիչ նշաններ դնելը արգելվում են:

Մասնավորապես, արգելվում է ներկալվածներին ստիպել կանգնած մնալ երկար ժամանակվա ընթացքում, ներկալվածներին որպես պատիժ ենթարկել երկարատև անվանականչի, ֆիզիկական վարժությունների, ռազմական խստավարժության և սննդի սահմանափակումների:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։