Հոդված 50
Հոդված 50
Օկուպացրած տերությունը պետք է իր ազգային և տեղական իշխանությունների օգնությամբ աջակցություն ցուցաբերի այն հիմնարկներին, որոնց հանձնարարված է երեխաների խնամքը և դաստիարակությունը, որպեսզի այդ հիմնարկների աշխատանքը հաջող ընթանա:
Այդ տերությունը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի նպաստի երեխաների ինքնության պարզմանը և նրանց արյունակցական կապերի հաշվառմանը: Ոչ մի դեպքում չպետք է փոխի նրանց քաղաքացիական կացությունը, ոչ էլ նրանց գրանցի իրենից կախված կազմավորումների կամ կազմակերպությունների մեջ:
Այն դեպքում, եթե տեղական հիմնարկները ի վիճակի չեն լինի կատարել այդ ֆունկցիաները, օկուպացրած տերությունը պետք է միջոցներ ձեռնարկի որբ երեխաների կամ պատերազմի հետևանքով իրենց ծնողներից անջատված երեխաների պահպանության և ուսուցման ուղղությամբ, եթե միայն նրանք ապահովված չեն լինի մոտիկ հարազատների կամ բարեկամների հոգատարությամբ, ուսուցումը պետք է կատարվի, հնարավորության սահմաններում, նրանց ազգության, լեզվի և կրոնի անձանց միջոցով:
136 հոդվածին համապատասխան ստեղծված բյուրոյի հատուկ բաժինը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները պարզելու համար երեխաների ինքնությունը` նրանց ինքնության վերաբերյալ տարակուսանք ծագելու դեպքում: Նրանց հոր և մոր կամ մոտիկ այլ հարազատների մասին տվյալները, որոնք նրանք կունենան, պետք է մշտապես գրանցվեն:
Օկուպացրած տերությունը չպետք է դժվարություններ հարուցի կիրառելու սննդի, բժշկական խնամքի և պատերազմի գործողություններից պաշտպանելու արտոնյալ միջոցներ, որոնք մինչև օկուպացումը կարող են ընդունվել մինչև 15 տարեկան հասակի երեխաների, հղի կանանց և մինչև 7 տարեկան հասակի երեխաներով մայրերի նկատմամբ: