Անցնել բովանդակությանը
ՆԵՐԿԱԼՎԱԾՆԵՐԻ ՀԵՏ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԿԱՆՈՆՆԵՐԸԳլուխ 11 · ՆԵՐԿԱԼՎԱԾՆԵՐԻ ՄԱՀԸ

Հոդված 129

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 129

Ներկալվածներն իրենց կտակները կարող են հանձնել պատասխանատու իշխանություններին, որոնք կապահովեն դրանց պահպանումը: Ներկալվածի մահվան դեպքում նրա կտակը հանձնվում է ներկալվածի կողմից ցույց տրված անձանց:

Յուրաքանչյուր ներկալվածի մահը պետք է արձանագրվի բժշկի կողմից, որից հետո կազմվում է ակտ, նշելով մահվան պատճառը և այն հանգամանքները, որոնցում այն տեղի է ունեցել:

Մահվան մասին պատշաճ ձևով գրանցված պաշտոնական ակտը պետք է կազմվի այն տարածքում գործող ընթացակարգին համապատասխան, որտեղ գտնվում է ներկալման վայրը, և այդպիսի ակտի հարկ եղած ձևով հաստատված պատճենը պետք է անմիջապես ուղարկվի հովանավոր տերությանը, ինչպես նաև 140 հոդվածում նախատեսված կենտրոնական գործակալությանը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։