Անցնել բովանդակությանը
ՏԵՂԵԿԱՏՈՒ ԲՅՈՒՐՈՆ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 137

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 137

Ազգային տեղեկատու բյուրոն մի կողմից հովանավոր տերությունների, մյուս կողմից` 140 հոդվածով նախատեսված կենտրոնական գործակալության միջնորդությամբ անմիջապես, ամենաարագ եղանակով կուղարկի հովանավորվող անձանց վերաբերյալ տեղեկություններ այն տերությանը, որի քաղաքացիներն են հանդիսանում վերը հիշատակված անձինք, կամ այն տերությանը, որի տարածքում են նրանք բնակվելիս եղել: Բյուրոն կպատասխանի նաև հովանավորվող անձանց վերաբերյալ իրեն հասցեագրված բոլոր հարցումներին:

Տեղեկատու բյուրոն կհաղորդի հովանավորվող անձին վերաբերող բոլոր տեղեկությունները, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանց հաղորդումը կարող էր վնասել շահագրգիռ անձին կամ նրա ընտանիքին: Բայց անգամ այդ դեպքում չի կարող մերժվել տեղեկությունների հաղորդումը կենտրոնական գործակալությանը, որը, նախազգուշացված լինելով հանգամանքների մասին, կձեռնարկի 140 հոդվածում հիշատակված նախազգուշական միջոցները:

Բյուրոյից առաքված բոլոր գրավոր հաղորդումները հաստատվում են ստորագրությամբ կամ կնիքով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։