Հոդված 36
Հոդված 36
Մեկնումը, որ թույլատրվում է համաձայն նախորդ հոդվածի, կկատարվի բավարար պայմաններում` անվտանգության, հիգիենայի, առողջության և սննդի առումով: դրա հետ կապված բոլոր ծախսերը այն տերության տարածքից մեկնելու կետից, որի իշխանության տակ են գտնվում այդ անձինք, պետք է կատարի այն երկիրը, ուր նրանք ուղևորվում են, կամ չեզոք երկրում գտնվելու դեպքում, այն տերությունը, որի քաղաքացիներն օգտվում են այդ հնարավորություններից:
Այդպիսի տեղափոխությունների գործնական պայմանները անհրաժեշտության դեպքում կսահմանվեն շահագրգիռ կողմերի միջև կնքված հատուկ համաձայնագրերով:
Վերը շարադրվածը չի վերաբերում այն հատուկ համաձայնագրերին, որոնք կարող են կնքվել կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերի միջև հակառակորդի իշխանության տակ ընկած նրանց քաղաքացիների փոխանակման և հայրենադարձության հարցի շուրջ: