Անցնել բովանդակությանը
ՕԿՈՒՊԱՑՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐ

Հոդված 56

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 56

Օկուպացրած տերությունը պարտավոր է իր մոտ եղած բոլոր միջոցների օգնությամբ ապահովել և ազգային ու տեղական իշխանությունների աջակցությամբ նպաստել սանիտարական և հիվանդանոցային հիմնարկների գործունեությանը, առողջապահությանը և հասարակական հիգիենայի օկուպացված տարածքում, մասնավորապես, ձեռնարկելով և կիրառելով պրոֆիլակտիկ և կանխարգելիչ միջոցներ, որոնք անհրաժեշտ են պայքարելու համար վարակիչ հիվանդությունների և համաճարակների դեմ: Բոլոր կարգի սանիտարական անձնակազմերին կթույլատրվի կատարելու իրենց պարտականությունները: Եթե օկուպացված տարածքում ստեղծվեն նոր հիվանդանոցներ, իսկ օկուպացված պետության իրավասու մարմինները չեն գործում այդ տարածքում, ապա օկուպացված իշխանությունները պետք է, եթե դա անհրաժեշտ է, ճանաչեն այն հիվանդանոցները 18 հոդվածի դրույթներին համապատասխան: Համանման հանգամանքներում օկուպացիոն իշխանությունները պետք է նաև ճանաչեն հիվանդանոցների և փոխադրող միջոցների անձնակազմը` 20 և 21 հոդվածների դրույթների բերումով:

Միջոցներ ձեռնարկելով առողջապահության և հիգիենայի բնագավառում և դրանք կենսագործելով, օկուպացրած տերությունը պետք է հաշվի առնի օկուպացված տարածքի բնակչության բարոյական և էթիկական պահանջները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։