ՆԵՐԿԱԼՎԱԾՆԵՐԻ ՀԵՏ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԿԱՆՈՆՆԵՐԸԳլուխ 3 · ՍՆՈՒՆԴԸ ԵՎ ՀԱԳՈՒՍՏԸ
Հոդված 90
Հոդված 90
Ներկալվածներին պետք է տրվեն բոլոր հնարավորությունները նրանց ներկալելու պահին պահեստավորելու հագուստ, կոշիկ և սպիտակեղենի փոխանորդներ և այդպիսիք ձեռք բերելու հետագայում, եթե դա պահանջվի: Եթե ներկալվածների մոտ չկա բավարար քանակի հագուստ, նկատի առնելով կլիմայական պայմանները, և նա չի կարող հագուստ ձեռք բերել, ապա տերությունը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, պետք է դրանք ներկալվածին մատակարարի անվճար:
Հագուստը, որ ներկալած տերությունը կտրամադրի ներկալվածներին և արտաքին նշանները, որոնցով նա կհանդերձի նրանց հագուստը, չպետք է ունենան անպատվող բնույթ կամ ծաղրանքի առիթ ծառայեն:
Աշխատողները կստանան համապատասխան աշխատանքային հանդերձանք, ներառյալ մասնագիտական արտահագուստը, ուր դա կպահանջի աշխատանքի տեսակը: