Հոդված 74
Հոդված 74
Հովանավոր տերության ներկայացուցիչներն իրավունք կունենան ներկա գտնվելու ցանկացած այն դատարանի նիստերին, որը քննարկում է հովանավորվող անձի գործ, բացառությամբ դեպքերի, երբ գործը պետք է լսվի դռնփակ` ի շահ օկուպացրած տերության անվտանգության, ինչի մասին վերջինս նախազգուշացնում է հովանավոր տերությանը: Դատարանում գործի ունկնդրման տեղի և տարեթվի մասին ծանուցումը պետք է ուղարկվի հովանավոր տերությանը:
Բոլոր դատավճիռների մասին, որոնք որպես պատիժ նախատեսում են մահվան դատավճիռ կամ ազատազրկում երկու կամ ավելի տարիներ, պետք է հնարավորին չափ առավել կարճ ժամկետում ծանուցվի հովանավոր տերությանը, ցույց տալով դատավճռի կայացման հիմքերը: Ծանուցման մեջ պետք է բովանդակվի վկայակոչումը այն ծանուցման, որն արված է 71 հոդվածին համապատասխան, իսկ այնպիսի դատավճիռ կայացնելու դեպքում, որը նախատեսում է ազատազրկում, նաև պետք է ցույց տրվի տեղը, որտեղ պետք է կրվի պատիժը: Վերը նշվածներից բացի, մյուս դատավճիռները պետք է պահվեն դատարանում և ներկայացվեն հովանավոր տերության ներկայացուցիչներին ծանոթանալու համար: Մահվան դատավճիռ և երկու և ավելի տարիների ազատազրկում նախատեսող դատավճիռներ կայացնելու դեպքում բողոքարկելու սահմանված ժամկետի ընթացքը չպետք է սկսվի այնքան ժամանակ, քանի դեռ դատավճռի մասին ծանուցումը չի ստացվի հովանավոր տերության կողմից: