Անցնել բովանդակությանը
ՆԵՐԿԱԼՎԱԾՆԵՐԻ ՀԵՏ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԿԱՆՈՆՆԵՐԸԳլուխ 7 · ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 102

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 102

Ներկալման բոլոր վայրերում ներկալվածներն ազատորեն, փակ քվեարկությամբ, ամեն 6 ամիսը մեկ կընտրեն կոմիտեի անդամներ, որը նրանց կներկայացնի այն տերության իշխանությունների առջև, որի իշխանության տակ են նրանք գտնվում: Հովանավոր տերությունների, Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի առջև և ամեն մի այլ կազմակերպության առջև, որը նրանց օգնություն է ցույց տալիս: Այդ կոմիտեի անդամները կարող են վերընտրվել:

Ընտրված ներկալվածներն իրենց պարտականությունների կատարմանն են անցնում այն բանից հետո, հենց որ նրանց ընտրությունը հաստատվում է ներկալող իշխանությունների կողմից: Կոմիտեի անդամների հաստատման հնարավոր մերժման կամ փոխարինման պատճառները պետք է հայտնվեն շահագրգիռ հովանավոր տերություններին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։