Հոդված 18
Հոդված 18
Վիրավորներին, հիվանդներին, հաշմանդամներին և ծննդաբեր կանանց օգնություն ցույց տալու համար կազմակերպված քաղաքացիական հիվանդանոցները ոչ մի պարագայում չեն կարող լինել հարձակման օբյեկտ, բայց ամեն անգամ կօգտվեն կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերի հարգանքից և հովանավորությունից:
Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմեր հանդիսացող պետությունները բոլոր քաղաքացիական հիվանդանոցները կապահովեն վկայականներով, որոնցում կնշվի, որ դրանք հանդիսանում են քաղաքացիական հիվանդանոցներ, և որ նրանց կողմից զբաղեցրած շենքերը չեն օգտագործվում որևէ այնպիսի նպատակով, որը կարող էր այդ հիվանդանոցները զրկել հովանավորությունից 19 հոդվածին համապատասխան:
Պետության թույլտվությամբ քաղաքացիական հիվանդանոցները կարող են նշանակվել գործող բանակներում վիրավորների և հիվանդների վիճակի բարելավման մասին 1949 թվականի օգոստոսի 12-ի ժնևի Կոնվենցիայի 33 հոդվածում նախատեսված խորհրդանշանով:
Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը կձեռնարկեն, որքան դա հնարավորություն են տալիս ռազմական պահանջները, անհրաժեշտ միջոցներ այն բանի համար, որպեսզի քաղաքացիական հիվանդանոցներ նշանակող տարբերիչ խորհրդանշանները պարզորոշ երևան հակառակորդի ցամաքային, օդային և ծովային ուժերին, որպեսզի վերացվի որևէ ագրեսիվ գործողության հնարավորությունը:
Նկատի ունենալով այն վտանգը, որին կարող են ենթարկվել հիվանդանոցները ռազմական օբյեկտներին մոտ լինելու հետևանքով, խորհուրդ է տրվում, որպեսզի այդ հիվանդանոցները տեղաբաշխվեն այդպիսի օբյեկտներից հնարավորին չափ ավելի հեռու: