Հոդված 128
Հոդված 128
Տեղափոխման դեպքում ներկալվածներին պաշտոնապես կհայտնվի նրանց մեկնելու և փոստային նոր հասցեի մասին: Այդ հաղորդումը պետք է կատարվի նախօրոք այնպես, որպեսզի նրանք կարողանան հասցնել հավաքելու իրենց իրերը և նախազգուշացնել իրենց ընտանիքներին:
Նրանց կթույլատրվի իրենց հետ վերցնել անձնական իրերը, գրագրությունը և նրանց հասցեով եկած ծանրոցները, այդ իրերի կշիռը, եթե տեղափոխման հանգամանքները դա պահանջում են, կարող է սահմանափակվել, բայց ոչ մի դեպքում յուրաքանչյուր ներկալվածի համար 25 կիլոգրամից պակաս:
Գրագրությունը և ծանրոցները, որ հասցեագրված են նրանց ներկալման նախկին վայրը, կուղարկվեն նրանց` առանց որևէ ուշացման:
Հարկ եղած դեպքում ներկալման վայրի պարետը, ներկալվածների կոմիտեի հետ համաձայնեցնելով, անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի փոխադրելու համար ներկալվածների կոլեկտիվ ունեցվածքը և այն իրերը, որոնք ներկալվածները չեն կարող իրենց հետ վերցնել սույն հոդվածի երկրորդ պարբերությամբ նախատեսված սահմանափակումների պատճառով: