Հոդված 76
Հոդված 76
Մեղադրյալ հովանավորվող անձինք բանտարկության մեջ կպահվեն օկուպացված երկրում և, դատապարտվելու դեպքում, նրանք այնտեղ էլ պետք է կրեն իրենց պատիժը: Նրանք, եթե դա հնարավոր է, պետք է անջատվեն մյուս կալանավորներից, ընդսմին նրանց համար պետք է սահմանվի սանիտարական և սննդի այնպիսի ռեժիմ, որը բավարար է նրանց առողջական լավ վիճակի պահպանման համար և, առնվազն, համապատասխանում է օկուպացված երկրի բանտային հիմնարկների ռեժիմին:
Նրանք կստանան իրենց առողջական վիճակին անհրաժեշտ բժշկական օգնություն:
Նրանց հավասարապես կթույլատրվի օգտվել հոգևոր աջակցությունից, որը կարող է պահանջվել:
Կանայք կբանտարկվեն առանձին շենքերում և կգտնվեն կանանց անմիջական հսկողության ներքո:
Ուշադրության կառնվի հատուկ ռեժիմ` նախատեսված դեռահասների համար:
Բանտարկված հովանավորվող անձինք պետք է ունենան հովանավոր տերության և Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի պատվիրակների կողմից նրանց այցելելու իրավունք` 143 հոդվածի համաձայն:
Դրանից բացի, նրանք կունենան ամիսը օգնության առնվազն մեկ ծանրոց ստանալու իրավունք: