Հոդված 72
Հոդված 72
Ամեն մի մեղադրյալ իրավունք ունի ներկայացնելու իր պաշտպանության համար անհրաժեշտ ապացույցներ և, մասնավորապես, կարող է պահանջել դատարան կանչել վկաների: Նա կունենա իր ընտրությամբ որակյալ դատապաշտպանի օգնության իրավունք, որը կարող է ազատ այցելել մեղադրյալին, և որին կտրվեն պաշտպանության համար նախապատրաստվելու բոլոր հնարավորությունները:
Եթե մեղադրյալն ինքը չընտրի իր համար դատապաշտպան, հովանավոր տերությունը կարող է նրան ներկայացնել այդպիսի մարդու: Երբ մեղադրյալին մեղադրանք է ներկայացվում լուրջ հանցագործություն և, երբ գոյություն չունի հովանավոր տերություն, օկուպացրած տերությունը, մեղադրյալի համաձայնության պայմանով, պետք է նրան տրամադրի դատապաշտպան:
Ամեն մի մեղադրյալի պետք է տրամադրվի թարգմանչի օգնություն, ինչպես նախաքննության ժամանակ, այնպես էլ դատական նիստերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նա կամավոր հրաժարվում է այդ օգնությունից: Նա մշտապես իրավունք կունենա առարկել թարգմանչի դեմ և խնդրել նրան փոխարինելու մասին: