Հոդված 23
Հոդված 23
Յուրաքանչյուր պայմանավորվող կողմ ազատ անցում կտա բժշկական և սանիտարական նյութեր, ինչպես նաև մյուս պայմանավորվող կողմի միայն քաղաքացիական բնակչության համար նախատեսվող կրոնական պաշտամունքների համար անհրաժեշտ առարկաներ պարունակող բոլոր ծանրոցներին, եթե անգամ այդ պայմանավորվող կողմը հանդիսանում է հակառակորդ: Պայմանավորվող կողմը ազատ անցում կթույլատրի նաև մինչև 15 տարեկան երեխաների, հղի կանանց և ծննդաբեր կանանց համար նախատեսված անհրաժեշտ սննդամթերք, առաքվող իրեր և կազդուրող միջոցներ պարունակող բոլոր ծանրոցներին:
Նախորդ պարբերության մեջ նշված բոլոր ծանրոցներին ազատ անցում հատկացնելու պայմանավորվող կողմի պարտավորությունը կախված է այն պայմանից, որ տվյալ կողմը հավաստիացել է, թե երկյուղի համար լուրջ պատճառներ չկան.
a/ որ ծանրոցները կարող են ընկնել ոչ ըստ պատկանելույն,
b/ որ վերահսկումը կարող է լինել ոչ արդյունավետ,
c/ որ դրանք կարող են որոշակիորեն նպաստել հակառակորդի ռազմական ջանքերին և տնտեսական հաջողությանը, իրենցով փոխարինելով այն ապրանքները, որոնք այլ դեպքերում հակառակորդը պետք է որ ապահովեր կամ արտադրեր, կամ այդ ապրանքների արտադրության համար ազատելով հումքը, նյութերը և բանվորական ուժը:
Սույն հոդվածի առաջին պարբերության մեջ նշված ծանրոցների ազատ անցումը թույլատրած տերությունը կարող է այդպիսի թույլտվության պայման դնել, որպեսզի դրանց բաշխումը ստացողների միջև կատարվի հովանավոր տերությունների տեղական հսկողության ներքո:
Այդ ծանրոցների առաքումը պետք է կատարվի որքան հնարավոր է ավելի արագ, և այն տերությունը, որը թույլատրել է դրանց ազատ անցումը, պետք է իրավունք ունենա սահմանելու տեխնիկական պայմաններ, որոնց դեպքում է թույլատրվում այդ անցումը: