Հոդված 14
Հոդված 14
Դեռևս խաղաղ ժամանակ Պայմանավորվող Կողմերը, իսկ ռազմական գործողություններն սկսելուց հետո, կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը կարող են իրենց սեփական տարածքում, իսկ անհրաժեշտության դեպքում` օկուպացված տարածքներում ստեղծել այնպիսի կազմակերպված սանիտարական և անվտանգ գոտիներ ու տեղեր, որպեսզի պատերազմի գործողություններից պատսպարեն վիրավորներին և հիվանդներին, հաշմանդամներին, զառամյալներին, մինչև 15 տարեկան հասակի երեխաներին, հղի կանանց և մինչև 7 տարեկան հասակի երեխաներ ունեցող մայրերին:
Կոնֆլիկտի հենց սկզբից և դրա ամբողջ ընթացքում շահագրգիռ կողմերը կարող են համաձայնագրեր կնքել իրենց կողմից ստեղծված գոտիների և տեղերի փոխադարձ ճանաչման մասին: Այդ նպատակով նրանք կարող են օգտագործել սույն Կոնվենցիային առընթեր համաձայնագրի նախագծի դրույթները, դրա մեջ մտցնելով հնարավոր այնպիսի փոփոխություններ, որոնք նրանք անհրաժեշտ կհամարեն:
Հովանավոր տերությունները և Կարմիր խաչի Միջազգային կոմիտեն կոչվում են նպաստելու այդ սանիտարական գոտիների և տեղերի ստեղծման և ճանաչման դյուրացմանը: