Անցնել բովանդակությանը
ԿՈՆՖԼԻԿՏԻ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԿՈՂՄԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՎ ՕԿՈՒՊԱՑՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

Հոդված 30

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 30

Հովանավորվող անձանց կտրվեն բոլոր հնարավորությունները դիմելու հովանավոր տերություններին, Կարմիր խաչի Միջազգային կոմիտեին, այն երկրի Կարմիր խաչի (Կարմիր կիսալուսնի, Կարմիր առյուծի և Արևի) ազգային ընկերությանը, որտեղ նրանք գտնվում են, ինչպես նաև ցանկացած կազմակերպությանը, որը նրանց կարող է օգնություն ցույց տալ:

Իշխանություններն այդ զանազան կազմակերպություններին դրա համար կտան բոլոր հնարավորություններն այն սահմաններում, որոնք թույլ են տալիս ռազմական պահանջները և անվտանգության նկատառումները:

Բացի հովանավոր տերությունների և Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի պատվիրակների այցելություններից, որոնք նախատեսված են 143 հոդվածում, այն տերությունները, որոնց իշխանության տակ են գտնվում հովանավորվող անձինք, կամ օկուպացված տերությունները կնպաստեն, որքան դա հնարավոր է, ուրիշ կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից հովանավորվող անձանց այցելություններին, որոնց նպատակն է հովանավորվող անձանց հոգևոր և նյութական օգնություն ցույց տալը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։