ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԻ ՔԱՆԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻՑ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հոդված 21
Հոդված 21
Քաղաքացիական անձանց վիրավորների և հիվանդների, հաշմանդամների և ծննդաբեր կանանց փոխադրումը, որ ցամաքում կատարվում է տրանսպորտային շարասյուներով և սանիտարական գնացքներով կամ ծովում նման փոխադրման համար նախատեսված նավերով, պետք է օգտվի 18 հոդվածում ցույց տրված նույնպիսի հարգանքից և հովանավորությունից, ինչպես որ հիվանդանոցները, և փոխադրամիջոցները, պետության համաձայնությամբ, պետք է նշվեն տարբերիչ այն խորհրդանշանով, որ նախատեսվում է գործող բանակներում վիրավորների և հիվանդների վիճակի բարելավման մասին 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի Կոնվենցիայի 38 հոդվածում: