Հոդված 64
Հոդված 64
Օկուպացված տարածքում քրեական օրենսդրությունը մնում է ուժի մեջ, բացառությամբ այն դեպքերի, երբ այն կարող է վերացվել կամ դադարեցվել օկուպացրած տերության կողմից, եթե այդ օրենսդրությունը իրենից սպառնալիք է ներկայացնում օկուպացրած տերության անվտանգության համար կամ խոչնդոտում է կիրառելու սույն Կոնվենցիան: Հիշատակված նկատառման և արդյունավետ իրավադատության ապահովման անհրաժեշտության հաշվառմամբ, օկուպացված տարածքի դատական մարմինները կշարունակեն կատարել իրենց ֆունկցիաները այդ օրենսդրությամբ նախատեսվող բոլոր իրավախախտումների դեպքում:
Օկուպացրած տերությունը, այնուամենայնիվ, կարող է օկուպացված տարածքի բնակչությանը ենթարկել այնպիսի որոշումների գործողությանը, որոնք էապես անհրաժեշտ են սույն Կոնվենցիայի համաձայն իր պարտավորությունները կատարելու, տարածքի նորմալ կառավարումը պահպանելու և օկուպացրած տերության, օկուպացիոն զորքերի կամ ադմինիստրացիայի անձնակազմի ու գույքի, ինչպես նաև նրա կողմից օգտագործվող օբյեկտների և կոմունիկացիոն անվտանգությունն ապահովելու համար: