Հոդված 70
Հոդված 70
Օկուպացրած տերությունը չի կարող հովանավորվող անձանց ձերբակալել, հետապնդել կամ դատապարտել այն գործողությունների կամ կարծիքների համար, որոնք նրանք կատարել կամ արտահայտել են մինչև օկուպացումը կամ նրա ժամանակավոր դադարեցման ընթացքում, բացառությամբ պատերազմի օրենքների և սովորույթների խախտումների դեպքերի:
Օկուպացրած երկրի քաղաքացիները, որոնք մինչև կոնֆլիկտի սկսվելը ապաստան են փնտրել օկուպացված տարածքում, կարող են ձերբակալվել, դատի տրվել, դատապարտվել և բռնագաղթվել օկուպացված տարածքից դուրս միայն այն իրավախախտումների համար, որ նրանք կատարել են ռազմական գործողություններն սկսվելուց հետո, կամ այն քրեական հանցագործությունների համար, որ նրանք կատարել են ռազմական գործողություններն սկսելուց առաջ, որոնց համար այն պետության օրենքներով, որի տարածքն օկուպացված է, հանցագործը ենթակա կլիներ հանձնման և խաղաղ ժամանակ: