Անցնել բովանդակությանը
ՆԵՐԿԱԼՎԱԾՆԵՐԻ ՀԵՏ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԿԱՆՈՆՆԵՐԸԳլուխ 9 · ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԻԺՆԵՐԸ

Հոդված 123

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 123

Առանց վնաս հասցնելու դատական մարմինների և բարձրագույն իշխանությունների իրավասություններին, պատիժներ կարող են նշանակվել միայն ներկալման վայրի պարետի կամ սպայի կամ պաշտոնատար պատասխանատու անձի կողմից, որին նա հանձնել է իր կարգապահական իշխանությունը:

Նախքան կարգապահական տույժի մասին որևէ որոշում կայացնելը, մեղադրյալ ներկալվածին հանգամանորեն կհաղորդվի նրան որպես մեղադրանք հարուցվող օրինախախտումների մասին: Նրան կթույլատրվի նաև տալ բացատրություն իր վարքագծի վերաբերյալ և հանդես գալ իր պաշտպանությամբ, կանչել վկաների և անհրաժեշտության դեպքում դիմել որակյալ թարգմանչի ծառայություններին: Որոշումը կհայտարարվի մեղադրյալի և ներկալվածների կոմիտեի անդամներից մեկի ներկայությամբ:

Կարգապահական տույժի ենթարկելու մասին որոշում կայացնելու պահից մինչև նրա կատարումը պետք է անցնի մեկ ամսից ոչ ավելի ժամանակ:

Եթե ներկալվածի վրա դրվի կարգապահական նոր տույժ, ապա տույժերից ամեն մեկի ի կատար ածման միջև պետք է անցնի 3 օրից ոչ պակաս, եթե տույժերից մեկի տևողությունը 10 կամ ավելի օր է:

Ներկալման վայրի պարետը պետք է վարի կայացվող կարգապահական տույժերի գրանցման մատյանը, որը պետք է ներկայացվի հովանավոր տերության ներկայացուցիչների տրամադրությանը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։