Անցնել բովանդակությանը
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 158

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 158

Բարձր Պայմանավորվող Կողմերից յուրաքանչյուրը հնարավորություն կունենան չեղյալ հայտարարելու Կոնվենցիան:

Չեղյալ հայտարարելու մասին պետք է գրավոր հայտնվի Շվեյցարական Դաշնակցային Խորհրդին, որն այդ մասին կհաղորդի բոլոր Բարձր Պայմանավորվող Կողմերի կառավարություններին:

Չեղյալ հայտարարվելն ուժի մեջ կմտնի միայն Շվեյցարական Դաշնակցային Խորհրդին հաղորդելուց հետո մեկ տարի անց: Սակայն չեղյալ հայտարարելը, որի մասին հայտարարվել է այն ժամանակ, երբ չեղյալ հայտարարող տերությունը մասնակցում է կոնֆլիկտին, ուժ չի ունենա մինչև խաղաղության ստորագրումը և, համենայն դեպս, մինչև այն ժամանակ, քանի դեռ չեն ավարտվել սույն Կոնվենցիայի հովանավորությունից օգտվող անձանց ազատման, հայրենադարձման և բնակության վայրը վերադարձնելու օպերացիաները:

Չեղյալ հայտարարվելն ուժ կունենա միայն չեղյալ հայտարարած տերության վերաբերմամբ: Այն ոչ մի կերպ չի կարող ազդել այն պարտավորությունների վրա, որոնք կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը պարտավոր կլինեն շարունակել կատարելու միջազգային իրավունքի սկզբունքների ուժով, քանի որ դրանք բխում են քաղաքակիրթ ժողովուրդների մեջ սահմանված սովորույթներից, մարդկայնության օրենքներից և մարդկային խղճի հրամայականից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։