Հոդված 159
Հոդված 159
Շվեյցարական Դաշնակցային Խորհուրդը սույն Կոնվենցիան կգրանցի Միավորված Ազգերի Կազմակերպության քարտուղարությունում: Շվեյցարական Դաշնակցային Խորհուրդը Միավորված Ազգերի Կազմակերպության քարտուղարությանը կհայտնի նաև բոլոր վավերացումների, միացումների և չեղյալ հայտարարելու մասին, որոնք նա կստանա տվյալ Կոնվենցիայի կապակցությամբ:
Ի հավաստումն սույնի, ներքոստորագրյալները, համապատասխան լիազորություններ ներկայացնելով, ստորագրեցին սույն Կոնվենցիան:
Արված է Ժնևում, 1949 թվականի օգոստոսի 12-ին ֆրանսերեն և անգլերեն լեզուներով. սույն Կոնվենցիայի բնագիրը կպահվի Շվեյցարական Կոնֆեդերացիայի արխիվներում, իսկ Կոնվենցիայի հաստատված պատճենները Շվեյցարական Դաշնակցային Խորհրդի կողմից կհանձնվեն այն ստորագրած կամ դրան միացած յուրաքանչյուր պետության:
Հավելված 1
ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ԳՈՏԻՆԵՐԻ ՈՒ ՏԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԻԾ