Անցնել բովանդակությանը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

Բացի այն որոշումներից, որոնք պետք է ուժի մեջ մտնեն դեռևս խաղաղ ժամանակ, սույն Կոնվենցիան կկիրառվի հայտարարված պատերազմի և ամեն մի այլ զինված կոնֆլիկտի դեպքում, որ ծագում է երկու կամ մի քանի Բարձր Պայմանավորվող Կողմերի միջև, անգամ այն դեպքում, եթե դրանցից մեկն ու մեկը չի ընդունում պատերազմական վիճակը:

Կոնվենցիան կկիրառվի նաև Բարձր Պայմանավորվող Կողմի ամբողջ տարածքի կամ տարածքի մի մասի օկուպացման բոլոր դեպքերում, անգամ եթե այդ օկուպացումը ոչ մի զինված դիմադրության չհանդիպի:

Եթե կոնֆլիկտի մեջ մտնող տերություններից մեկը չի հանդիսանում սույն կոնվենցիայի մասնակից, այնուամենայնիվ, դրա մասնակից տերությունները իրենց փոխհարաբերություններում մնում են Կոնվենցիայով կապված: Դրանից բացի, նրանք Կոնվենցիայով կապված կլինեն վերը նշված տերության վերաբերմամբ, եթե վերջինս ընդունում և կիրառում է Կոնվենցիայի դրույթները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։