Անցնել բովանդակությանը
ՆԵՐԿԱԼՎԱԾՆԵՐԻ ՀԵՏ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԿԱՆՈՆՆԵՐԸԳլուխ 11 · ՆԵՐԿԱԼՎԱԾՆԵՐԻ ՄԱՀԸ

Հոդված 130

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 130

Ներկալող իշխանությունները պետք է հետևեն այն բանին, որպեսզի վախճանված ներկալվածները թաղվեն պատվով, եթե հնարավոր է, այն կրոնի ծիսակատարությամբ, որին նա պատկանում է, որպեսզի նրանց գերեզմանները հարգվեն, պահվեն կարգին վիճակում, նշվեն այնպես, որ դրանք միշտ կարելի լինի գտնել:

Մահացած ներկալվածները պետք է ամփոփվեն առանձին գերեզմաններում, բացառությամբ այն դեպքերի, երբ անխուսափելի հանգամանքները ստիպեն նրանց թաղել եղբայրական գերեզմանում: Աճյունները կարող են հրկիզվել, միայն եթե դա թելադրված է սանիտարական կարգի պարտադիր նկատառումներով, կամ այն կրոնի պահանջներով, որին պատկանել է հանգուցյալը, կամ էլ եթե վերջինս արտահայտել է համապատասխան ցանկություն:

Հրկիզման դեպքում այդ մասին պետք է հիշատակվի ակտում, նշվելով ներկալվածների մահվան պատճառները: Մոխիրը պետք է խնամքով պահվի այն տերության իշխանությունների կողմից, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, և որքան հնարավոր է արագորեն կհանձնվի մահացածի մերձակա հարազատներին` վերջիններիս խնդրանքով:

Հենց որ թույլ տան հանգամանքները, և ռազմական գործողությունների ավարտից ոչ ուշ, տերությունը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, պետք է 136 հոդվածում նախատեսված տեղեկատու բյուրոյի միջոցով այն տերություններին ուղարկի մահացածների գերեզմանների ցուցակները, որոնց պատկանում են մահացած ներկալվածները: այդ ցուցակների մեջ պետք է բովանդակեն տվյալներ, որոնք անհրաժեշտ են մահացած ներկալվածներին ճանաչելու համար, ինչպես նաև նրանց գերեզմանների ճշգրիտ տեղը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։