ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԻ ՔԱՆԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻՑ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հոդված 26
Հոդված 26
Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերից յուրաքանչյուրը կդյուրացնի պատերազմի հետևանքով անջատված ընտանիքների անդամների կողմից միմյանց հետ կապ հաստատելու նպատակով կատարվող որոնումը և, եթե դա հնարավոր է, կնպաստի նրանց միանալուն: Նա, մասնավորապես, կպաշտպանի այն կազմակերպությունների գործունեությունը, որոնք իրենց նվիրում են այդ գործին, այն դեպքում, եթե դրանք ընդունելի են այդ տերության համար և ենթարկվում են անվտանգության նրա կողմից ընդունված միջոցներին: