Հոդված 3
Հոդված 3
Միջազգային բնույթ չկրող և Բարձր Պայմանավորվող Կողմերից մեկի տարածքում ծագող զինված կոնֆլիկտի դեպքում, կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերից յուրաքանչյուրը պարտավոր կլինի որպես նվազագույնը, կիրառել հետևյալ դրույթները.
1 Այն անձինք, որոնք անմիջականորեն չեն մասնակցում ռազմական գործողություններին, ներառյալ զինված ուժերի կազմից այն անձինք, որոնք զենքը վար են դրել, ինչպես նաև նրանք, որոնք դադարել են պատերազմական գործողություններին մասնակցելուց հիվանդության, վիրավորվելու, բռնվելու կամ ցանկացած այլ պատճառով, պետք է բոլոր հանգամանքներում օգտվեն մարդասիրական վերաբերմունքից` առանց որևէ խտրականության ռասայի, մաշկի գույնի, կրոնի կամ հավատի, սեռի, ծագման կամ գույքային դրության և ցանկացած համանման այլ չափանիշների պատճառներով:
Այդ նպատակով վերը նշված անձանց նկատմամբ արգելվում են մշտապես ու ամենուրեք կարգելվեն հետևյալ գործողությունները.
a/ ոտնձգությունը կյանքի և ֆիզիկական անձեռնմխելիության նկատմամբ, մասնավորապես, ամեն տեսակի սպանությունները, խեղումները, դաժան վերաբերմունքը, տանջահարությունը և խոշտանգումները,
b/ պատանդ վերցնելը,
c/ ոտնձգությունը մարդկային արժանապատվության նկատմամբ, մասնավորապես, վիրավորական և նվաստացուցիչ վերաբերմունքը,
d/ դատապարտելը և պատիժ կիրառելը առանց նախնական դատական վճռի` կայացված պատշաճ ձևով կազմավորված դատարանի կողմից, քաղաքակիրթ ազգերի շրջանում անհրաժեշտ ճանաչված դատական երաշխիքների առկայությամբ:
2 Վիրավորներին և հիվանդներին կջոկեն և նրանց ցույց կտրվի օգնություն:
Անաչառ մարդասիրական կազմակերպությունը, այդպիսին, ինչպիսին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն է, կարող է իր ծառայություններն առաջարկել կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերին:
Դրանից բացի, կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը կձգտեն հատուկ համաձայնագրերի միջոցով գործողության մեջ դնել սույն կոնվենցիայի բոլոր մնացյալ դրույթները կամ դրանց մի մասը:
Նախորդ դրույթների կիրառումը չի շոշափի կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերի իրավաբանական կարգավիճակը: