Հոդված 131
Հոդված 131
Ներկալվածի մահվան կամ ծանր վիրավորվելու ամեն մի դեպքի առթիվ, որոնք հասցվել են կամ որոնց վերաբերմամբ կան կասկածներ, որ դրանք հասցվել են հերթապահի և մեկ ուրիշ ներկալվածի կողմից, կամ ցանկացած մեկ այլ անձի կողմից, ինչպես նաև մահվան ամեն մի դեպքի առթիվ, որի պատճառն անհայտ է, տերությունը, որի իշխանության տակ է գտնվում ներկալվածը, պետք է անհապաղ կատարի պաշտոնական հետաքննություն:
Այդ մասին անհապաղ հաղորդում կտրվի հովանավոր տերությանը: Պետք է ցուցմունքներ վերցվեն յուրաքանչյուր վկայից. պետք է կազմվի այդ ցուցմունքները պարունակող զեկուցագիր, որն ուղարկվում է հիշատակված տերությանը:
Եթե հետաքննության արդյունքով հաստատվի մեկ կամ մի քանի անձանց մեղքը, ապա տերությունը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, կձեռնարկի բոլոր միջոցները մեղավորին կամ մեղավորներին դատի ենթարկելու համար: