ՆԵՐԿԱԼՎԱԾՆԵՐԻ ՀԵՏ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԿԱՆՈՆՆԵՐԸԳլուխ 9 · ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԻԺՆԵՐԸ
Հոդված 117
Հոդված 117
Սույն գլխի դրույթների հաշվառմամբ, այն տարածքում գործող օրենսդրությունը, որտեղ գտնվում են ներկալվածները, կշարունակի կիրառվել ներկալման ժամանակ օրինախախտում թույլ տված ներկալվածների նկատմամբ:
Եթե օրենքներում, որոշումներում կամ կարգադրություններում նշված է, որ ներկալվածների կողմից կատարված գործողությունները պատժելի են, այն ժամանակ, երբ այդ նույն գործողությունները իրենց հետ պատիժ չեն հարուցում, եթե դրանք կատարվել են ներկալված անձանց կողմից, ապա դրանք կարող են առաջ բերել միայն կարգապահական տույժեր:
Միևնույն արարքի համար կամ միևնույն մեղադրանքով ներկալվածը կարող է պատժվել միայն մեկ անգամ: