ՆԵՐԿԱԼՎԱԾՆԵՐԻ ՀԵՏ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԿԱՆՈՆՆԵՐԸԳլուխ 12 · ԱԶԱՏՈՒՄԸ, ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՈՍՊԻՏԱԼԱՑՈՒՄԸ ՉԵԶՈՔ ԵՐԿՐՈՒՄ
Հոդված 132
Հոդված 132
Ամեն մի ներկալված անձ կազատվի այն տերության կողմից, որի իշխանության տակ է նա գտնվում, հենց որ դադարի այն պատճառների գործողությունը, որոնք պայմանավորում են նրա ներկալումը:
Դրանից բացի, կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը ջանքեր կգործադրեն ռազմական գործողությունների ժամանակ կնքելու համաձայնագրեր ներկալվածների որոշ կատեգորիաների, և հատկապես երեխաների, հղի կանանց և կրծքի երեխաներ կամ փոքրահասակ երեխաներ ունեցող մայրերի, վիրավորների և հիվանդների, ինչպես նաև ներկալման վայրում երկար ժամանակ գտնվող ներկալվածների ազատման, հայրենադարձության, բնակության վայրը վերադառնալու կամ չեզոք երկրում հոսպիտալացվելու մասին: