Հոդված 143
Հոդված 143
Հովանավոր տերությունների ներկայացուցիչներին կամ պատվիրակներին կթույլատրվի այցելելու այն բոլոր վայրերը, որտեղ գտնվում են հովանավորվող անձինք, այսինքն հենց ներկալման, կալանման վայրերը և նրանց աշխատանքի տեղերը:
Նրանք մուտք կունենան դեպի բոլոր այն շենքերը, որոնք օգտագործվում են հովանավորվող անձանց կողմից, և թարգմանչի միջոցով կարող են զրուցել նրանց հետ` առանց վկաների, եթե դա անհրաժեշտ է:
Այցելությունները կարող են արգելվել միայն պարտադիր ռազմական անհրաժեշտության բերումով և միայն որպես բացառություն և ժամանակավորապես:
Այցելությունների թվաքանակը և դրանց տևողությունը չեն կարող սահմանափակվել:
Հովանավոր տերությունների ներկայացուցիչներին և պատվիրակներին կտրվի այն վայրերն ընտրելու լիակատար ազատություն, ուր նրանք կցանկանան այցելել: Տերությունը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, կամ օկուպացրած տերությունը, հովանավոր տերությունը և համապատասխան դեպքերում, այն տերությունը, որի քաղաքացիներն են հանդիսանում անձինք, որոնց ցանկանում են այցելել, կարող են պայմանավորվել վերջիններիս այցելելուն ներկալվածների հարազատներին թույլ տալու մասին:
Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի պատվիրակները օգտվում են այդպիսի իրավունքներից: Նրանց նշանակումը կախված է տերությունից, որի իշխանության տակ է գտնվում այն տարածքը, որտեղ այդ պատվիրակները պետք է իրականացնեն իրենց գործունեությունը: