ՕԿՈՒՊԱՑՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐ
Հոդված 61
Հոդված 61
Նախորդ հոդվածներում հիշատակված օգնության բեռների բաշխումը կկատարվի հովանավոր տերության աջակցությամբ և վերահսկողության ներքո: Օկուպացրած տերության և հովանավոր տերության միջև եղած համաձայնությամբ այդ պարտականությունը կարող է նաև տրվել չեզոք տերությանը, Կարմիր խաչի Միջազգային կոմիտեին և ցանկացած այլ անաչառ մարդասիրական կազմակերպությանը:
Օգնության այդ բեռները օկուպացված տարածքում ազատվում են ամեն տեսակի գանձումներից, հարկերից և մաքսատուրքերից, բացառությամբ այն դեպքերի, երբ վերջիններս անհրաժեշտ են ի շահ տվյալ տարածքի տնտեսության: Օկուպացրած տերությունը պետք է ձգտի ապահովել այդ բեռների արագ բաշխումը:
Բոլոր պայմանավորվող կողմերը պետք է ձգտեն թույլատրել օկուպացված տարածքներ ուղարկվող օգնության այդ բեռների անվճար մուտքը և տեղափոխումը: