Անցնել բովանդակությանը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 142

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 142

Բացի այն միջոցառումների կիրառումից, որոնք նրանք անհրաժեշտ կհամարեն իրենց անվտանգության ապահովման համար կամ այլ բանական պահանջմունքների բավարարման համար, տերությունները, որոնց իշխանության տակ են գտնվում հովանավորվող անձինք, լավագույն ընդունելություն կցուցաբերեն կրոնական ընկերություններին, օգնության ընկերություններին կամ ցանկացած այլ կազմակերպությանը, որն օգնություն է ցույց տալիս հովանավորվող անձանց: Այդ տերությունները կտրամադրեն նրանց, իսկ հավասարապես նաև պատշաճ ձևով լիազոր ներկայացուցիչներին բոլոր անհրաժեշտ հնարավորությունները հովանավորվող անձանց այցելելու, նրանց դաստիարակչական և կրոնական նպատակի համար նախատեսված ցանկացած ծագման ծանրոցներ և նյութեր բաժանելու, զվարճացնելու համար, կամ այն բանի համար, որպեսզի ներկալվածներին օգնեն կազմակերպելու իրենց ժամանցը ներկալման վայրի ներսում: Վերը հիշատակված ընկերությունները կամ կազմակերպությունները կարող են հիմնադրվել կամ այն պետության տարածքում, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները կամ մի այլ երկրում, կամ էլ դրանք կարող են ունենալ միջազգային բնույթ:

Տերությունը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, կարող է սահմանափակել ընկերությունների և կազմակերպությունների քանակը, որոնց ներկայացուցիչներին թույլ կտա աշխատել իր տարածքում և իր հսկողության ներքո, պայմանով, որ նման սահմանափակումը չի խանգարի բոլոր հովանավորվող անձանց գործնական և բավարար օգնություն տրամադրելուն: Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի հատուկ դրությունն այդ բնագավառում պետք է մշտապես ճանաչվի և հարգվի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։