ՆԵՐԿԱԼՎԱԾՆԵՐԻ ՀԵՏ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԿԱՆՈՆՆԵՐԸԳլուխ 8 · ԿԱՊԵՐՆ ԱՐՏԱՔԻՆ ԱՇԽԱՐՀԻ ՀԵՏ
Հոդված 113
Հոդված 113
Տերությունները, որոնց իշխանության տակ են գտնվում ներկալվածները, կտրամադրեն բոլոր խելամիտ հնարավորությունները հովանավոր տերության կամ 140 հոդվածով նախատեսված կենտրոնական գործակալության միջոցով կամ այլ հարկ եղած եղանակներով ներկալվածներին հասցեագրված կամ նրանցից եկող կտակները, լիազորագրերը կամ մյուս բոլոր փաստաթղթերը փոխանցելու համար:
Բոլոր դեպքերում տերությունները, որոնց իշխանության տակ են գտնվում ներկալվածները, աջակցություն ցույց կտան ներկալվածներին կազմելու և պատշաճ ձևով հաստատելու այդ փաստաթղթերը, նրանք ներկալվածներին թույլ կտան, մասնավորապես, խորհրդատվություն ստանալ իրավաբանից: